ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ռուբեն Մամուլյանը՝ 20-րդ դարի մեծանուն կինոգործիչների ցուցակում

Ռուբեն Մամուլյանը՝ 20-րդ դարի մեծանուն կինոգործիչների ցուցակում
29.10.2019 | 12:05

Բեռլինի կինոակադեմիան ամեն տարի աշնանը նոր սերնդի ռեժիսորներին ներկայացնում է 20-րդ դարի մեծանուն կինոգործիչների: Այս տարի այդ ցուցակում ընդգրկվել է նաև հայ մեծանուն ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից: Նշվում է նաև, որ թատերական աշխարհը կվայելի Ռուբեն Մամուլյանի մշակած Շեքսպիրի «Համլետը», որը նա հնաոճ անգլերենից թարգմանել է ժամանակակից անգլերենի:

Ռուբեն Մամուլյանը համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկը։ Նա է առաջին անգամ օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Նա է առաջինը նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով` օգտագործելով միաժամանակ մի քանի տեսախցիկ։ Քաղաքի փողոցները ֆիլմում է առաջին անգամ հնչել ձայնը կադրից դուրս։ Բեքքի Շարփ կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է։

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ